Բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԻ ԹԻՐԱԽԸ ՆՈՐԻՑ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԵՆ
ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Մինչ այդ բժիշկները Կառավարության 347Ն որոշման համաձայն անցնում էին հետազոտություններ՝ թերապևտի , մաշկավեներաբանի ,քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում, հետազոտություններ՝ տուբերկուլյոզի, սիֆիլիսի, աղիքային վարակիչ հիվանդությունների, հելմիթակրության, քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբամար և բացասական արդյունքի դեպքում շարունակում աշխատել: Այս նոր կարգավորման դեպքում ավագ բուժաշխատողները պետք է հետազոտվեն հոգեկան հիվանդությունների առկայության/ բացակայության համար:
Ստացվում է մի իրավիճակ, որ նախագիծը ընդունելուց հետո բժշկական հիմնարկների տնօրենները ստիպված են լինելու բոլոր բժիշկներին ուղարկել հոգեբուժի խորհրդատվության և բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով:
Նաև հասկանալի չէ, այդ տեղեկանքը քանի տարին մեկ պետք է ներկայացնել և ով է վճարելու այդ տեղեկանքի համար: Իսկ ինչ վերաբերվում է հոգեկան և վարքի խանգարումներին ` կապված հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ, հարգելի բժիշկներ, դուք ստիպված եք լինելու ժամանակ առ ժամանակ, երբ կուզի ձեր գործատուն, հանձնել արյան, մեզի ևայլ հետազոտություններ, որպեսզի ապացուցեք, որ դուք ԹՄՐԱՄՈԼ կամ ԱԼԿՈՀՈԼԻԿ չեք...»։