Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։
Կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկությունը հաստատել են Վրաստանի Առաջին ալիքին, սակայն հարձակման մասին կոնկրետ մանրամասներ չեն հայտնել։
Ըստ տեղեկությունների, Գախարիան տեղափոխվել է կլինիկա։
Sputnik Գրուզիան գրում է, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին «Շերատոն» հյուրանոցում։ Գախարիան քթի կոտրվածքով տեղափոխվել է Բաթումիի հանրապետական հիվանդանոց, հետազոտությունից հետո նա լքել է կլինիկան։
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը չկատարեց իր գործառույթը. Գախարիա
- Երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գեորգի Գախարիա
- Միխեիլ Սաակաշվիլին Գիորգի Գախարիայի հրաժարականը որակել է որպես «ընդդիմության մեծ հաղթանակ»
- Նիկա Մելիա. Գեորգի Գախարիան իր հրաժարականով խոստովանեց, որ նախապատրաստվում էր արյունահեղություն
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին