Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը չթանկանա»,-ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամաակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ տրանսպորտը չթանկացնելը ձեռնտու է թե էկոլոգիական, թե տնտեսական առումով։
«Եթե քաղաքային իշխանությունը տրամադրում է սուբսիդա, ներդրում է կատարում Երևանի տնտեսության մեջ, դա կորսցրած փող չէ, դա լուրջ ներդրում է»,-ասաց Զուրաբյանը։
Մի քանի մլրդ սուբսիդիան քաղաքապետարանը կարող է տրամադրել գույքահարկից։
«Ճիշտ է ասում, Մարությանը, պետք է նախ ներդնել միասնական տոմսային համակարգը, ապա նոր տվյալների հիման վրա պետք է որոշել գինը, այսինքն մեթոդական առումով էլ իշխանությունները սխալ են անում, ինչը պետք է ուղղել»,-ասաց Զուրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
- 70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության