Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել հայրենիքը սիրող մարդը։ Քիչ խոսող և շատ գործ անող։ Շատ ու շատ չասված բառեր են մնացել, որոնք, ցավոք, այլևս չենք կարողանա ասել նրան»,- Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, որտեղ ընթանում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։