Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի թանգարանը` որպես Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ»,-տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, » Գրիգորյանի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում, ինչպես Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Մետրոպոլիտեն թանգարանը։
«Նկարչի 100-ամյակի տարում թանգարանի բացումը կարծում եմ՝ այս տարվա մեր ամենասպասված մշակութային իրադարձություններից է լինելու»,-նշել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին