Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
«Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին, նպատակակից ու ցավակից ենք եղել։ Նա մերօրյա երիտասարդի համար ընդօրինակման հրաշալի կերպար էր։ Նա կոտրում էր իր վարքով ու պարկեշտությամբ, անկեղծությամբ։ Քաղաքական գործչի կերպարի հետ կապված բոլոր ստերիոտիպերը Մհերը կոտրում էր՝ իր գործով ապացուցելով հայրենասիրությունը, իսկ խոսքը՝ հետին պլան լինելով։ Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը»,- Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, որտեղ ընթանում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը, ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանի խոսքով՝ հայ ժողովուրդը կորցրեց այդքան երիտասարդ, բայց այդքան նշանավոր մի մարդու։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի դին։
Հարակից հրապարակումներ`
- Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
- Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում