Կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ, սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը, Նաիրա Մելիքյանը գրում է.
«Թողնե՛լ, մերոնք են». 5 իրարամերժ հրաման՝ 10 րոպեում, «Ցորի» հրետանային դիվիզիոնի տղաների տեսած դժոխքը։
Եվ այսօր, 2025 թ. հունվարի 15-ին, մեր չորսամյա պայքարի արդյունքում, կայացվեց արդար մեղադրական վճիռ Ջալալ Հարությունյանի նկատմամբ.
Տղաներին հետ չենք բերի, բայց սա մի փոքր մխիթարանք է մեր՝ ծնողներիս համար։
Եվ ամենակարևորը՝ գրանցվեց նախադեպ, որ անկախ պաշտոնից, բոլոր մեղավորները պետք է պատժվեն։
Հատուկ շնորհակալություն Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պարոն Գարիկ Աբելյանին, դատախազ պարոն Դավիթ Նավասարդյանին, մեր դատապաշտպան պարոն Լիպարիտ Սիմոնյանին, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի ողջ աշխատակազմին, և իհարկե մեր ծնողական համայնքին։
Հայկ ջան, բալես, էսօր մամադ մի քիչ ուրախ ա»։