Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս անգամ նրա հետ ելույթ կունենա նաև հանրահայտ մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատը։ Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի իսպանացի դիրիժոր Ժորդի Բերնասերը ( Jordi Bernàcer )։
Համերգի կազմակերպիչները գրել են, որ մոնղոլ ֆենոմենալ բարիտոն Ամարտուվշին Էնխբաթը, ով առաջարկներ է ստանում օպերային ամենահայտնի բեմերից, ընդունել է Nachtigall Artists գործակալության հրավերը և իր զբաղված օրացույցում տեղ է գտել Պրահայում մեկ ելույթի համար։ Ամարտուվշին Էնխբաթի գործընկերը կլինի Ջուլիանա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
- Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Էրեբունի-Երևան» երգը