Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է իրականացրել Վերին Լարսի անցակետում։
Պետական մարմնի փոխանցմամբ, ստուգման է ենթարկվել 690 ավտոմեքենա, որոնք տեղափոխում էին 10,1 հազար տոննա անասնաբուծական արտադրանք և ավելի քան 18,7 հազար գլուխ անասուն։
Արտադրանքի մեծ մասը ներկրվել է Հայաստանից, այդ թվում՝ ավելի քան 1,6 հազար տոննա սառեցված ձուկ, ձուկ և կաթնամթերք, անասնակեր և պատրաստի մսամթերք։ Միաժամանակ Ռուսաստանից այլ երկրներ արտահանվել է 4,2 հազար տոննա անասնակեր, մոտ 960 տոննա մսամթերք, 280 տոննա կաթնամթերք, 80 տոննա ձուկ և 68 տոննա պատրաստի մսամթերք։
Բացի այդ, երկրի տարածքով տեղափոխվել է 2,7 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 16 հազար խոզ։
«Պետական անասնաբուժական վերահսկողության տակ գտնվող բոլոր ապրանքները պատշաճ կերպով հաշվառվել են՝ ապրանքների տեղաշարժի ընթացքում չհայտնաբերված անասնաբուժական օրենսդրության խախտումներ»,-ասվածէ տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին