Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ Վլադիմիր Կարասյովը, ինչպես ինքն է ասում, Ալիևին անվանել է իսպանական pedir-ով, ինչը Ալիևը կարդացել ու հասկացել է այլ կերպ։ Տելեգրամում հավանաբար տեքստը հեռացվել է, կամ ռուսական լուրերում դիտմամբ նույնանուն այլ՝ դատարկ էջի են հղում անում, Ալիևի շառից հեռու։
Զարմանալին, իհարկե, ոչ թե Ալիևի՝ Կարասյովի ասածի համար Կրեմլից ներողություն պահանջելն է, այլ որ մյուս գնահատականների համար ներողությոն չի պահանջում։ Ամեն օր, քանի անգամ Ալիևին էլ բռնարար, էլ ցեղասպան, էլ ագրեսոր ասացինք, բայց իսպանական պիդասից է նեղսրտել։
Թեպետ՝ ով գիտե, կարող է և մեր ամեն բառի համար Փաշինյանը Ալիևից ամեն օր ներողություն է խնդրում։
Երբ Ալիևը Հայաստանը ֆաշիստականանվանեց, Փաշինյանը չպահանջեց ներողություն, երբ Մեդվեդևից սափրված մորուք ասաց, էլի անտարբեր մնաց։
Թեպետ՝ Փաշինյանը Ալիևի պես թուրք բառից անգամ չի նեղվում։ Ու ընդհանրապես՝ ոչ մի գնահատականի համար ներողություն չի պահանջում, այնպես որ՝ այս դեպքում իսպանական պիդասն էլ է անօգուտ։
Անմասն չմնացինք գնահատականներից մենք էլ՝ ԵԱՏՄ- ԵՄ լուրերի տակ ուկրաինացիներն ու ռուսները մեզ տվեցին-առան։ Կարծես ԵՄ, թե ԵԱՏՄ նշանակում է ուզում ենք ով հաղթի՝ Ուկրաինան, թե Ռուսաստանը։ Ինչ ասես, մարդիկ ամոթագույն պատերազմի մեջ են, սառը դատելը դժվար է։
Մի եռման ցնցուղ էլ ԱՄՆ-ից՝ Դոնալդ Տրամպը զգաց, որ Կանադան ու Գրենալդիան պիտի միացնել ԱՄՆ-ին։ Բոլոր եկվորների բնավորությունն է երևի՝ ամերիկացի, թուրք, ադրբեջանցի.... ուրիշի ունեցածին տեր են դառնում ու որոշում են էլ ավելի ընդարձակվել։ Թե ասա՝ դու մի հատ հրդեհները մարի, նոր «պակազածելնի» ելույթներ ունեցի։
Ես չգիտեմ ինչ միջազգային քաղաքագետ կհամարձակվի կանխատեումներ անել, թե ինչ է սպասվում աշխարհին թեկուզ գարնանը, բայց որևէ մեկին էլ չեմ տեսնում, որ որոշակի ասի, թե մեզ ինչ է սպասվում, Հայաստանի ներսում։
Այսօր արդեն Արաբաթ Միրզոյանի ձեռքով Հայաստանը միանում է «Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային», սկսում է «բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ»...։ Ինչ խնդիրներ իր հետ կբերեն նման բաց ու բարձր հայտարարությունները Հայաստանին, ում ձեռքին զենք կդարձնի այն ում դեմ, մի բան հաստատ գիտեմ՝ ոչ Գրելանդիայի դեմ։
Թեպետ...
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին