Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։
Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները
. տարիքը` 40 և ավելի,
. ավելորդ քաշ կամ ճարպակալում,
. ժառանգականություն,
. սիրտ-անոթային հիվանդություններ,
. զարկերակային գերճնշում,
. խոլեստերինի բարձր մակարդակ:
Ինչպե՞ս կանխարգելել
. վերանայել կենսակերպի կանոնները,
. օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
. օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
. բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
. սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։
Առողջապահության նախարարությունն այս առումով կարևորում է.
. վնասակար սովորություններից հրաժարվելը,
. ֆիզիկական ակտիվությունը,
. սննդային օրագրի վարումը,
. առողջ քունը։
Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։