ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։
«Հրադադարն ապահովելու է երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, հույս ունենք, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման համար՝ ճանապարհ հարթելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության համար։
Միջազգային հանրության՝ հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
- Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
- Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News