ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան
«2024-ը լի է եղել մարտահրավերներով, չնայած դրան շարունակել ենք մեր աշխատանքը տարբեր ուղղություններով, գրանցել ենք մի շարք հաջողություններ, արձանագրել ենք մի շարք խնդիրներ, որոնք հետևողականորեն պիտի շարունակենք լուծել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարն ասաց՝ իր համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ի վերջո ավարտվել են ՆԳ նախարարության կազմավորման աշխատանքները։
«Ձևավորվել է ի վերջո այն ժողովրդավարական ինստիտուտը, որը նախարարության մանդատի շրջանականերում գործող բոլոր գործառույթների համար երաշխավորելու է ավելի բարձր հաշվետվողականության խորհրդարանի, դրանով իսկ մեր ժողովրդի առջև»,-ասաց նա՝ նշելով, որ բարեփոխումների իրականացմանն աջակցել են միջազգային գործընկերները։
Սարգսյանն ասաց՝ ի վերջո ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն են տվել.
«2024-ի դեկտեմբերին խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ, առաջիկայում մենք կունենանք գործողությունների ծրագիր, որը մեզ համար ռազմավարական մոտեցումներ կձևավորի միգրացիոն կառավարման ոլորտում, թե հանրային անվտանգության ապահովման ոլորտում ու նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Բաբայան
- «Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար