Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել, և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ դրամով»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Անդրադառնալով ներքին տնտեսությունից և ներմուծումներից կատարված հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային մարմինների հավագաքրումից 11 % աճ կա, բայց մաքսային հավաքագրումների՝ ներմուծումների մասում անկումներ կան։
«Ինչո՞ւ, որովհետև բնական երկու գործոն կա՝ պայմանավորված ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման նվազմամբ»,-պարզաբանեց Հակոբյանը։
Նա Հավաստիացրեց, որ ներմուծման մասով թերհավաքագրումները ժամանակավոր երևույթ են և 2025 թվականին դրանց դերն էապես կնվազի։
«2024 թվականին հարկահավաքումը եղել է տնտեսական զարգացումներին համահունչ»,-հայտարարեց ՊԵԿ նորանշանակ նախագահը և տեղեկացրեց, որ հասարակությունը հարկային եկամուտների 1.1 %-ը վճարում է ՊԵԿ-ին, որպես ծառայություն, որպեսզի հավաքագրնեն այդ հարկային եկամուտները և դրա մեծությունը նույնն է մնացել, ինչ 2023 թվականին։
Մեքենաների և ծխախոտի ներմուծման ու համապատասխանաբար՝ մաքսային հարկերի նվազման ֆոնին հարկային եկամուտներն ընդհանուր առմամբ 2024-ին 5.1 %-ով կամ 117 մլրդ դրամով աճել են։ Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
- Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
- Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
- ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից
- Հարկային փոփոխություններով ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր. Հակոբ Ավագյան