Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները
«ՏԻՄ օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին նիստում որոշվել է Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վերջինս զեկուցեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծը:
Խուդաթյանը տեղեկացրեց, որ ավագանու արտահերթ նիստով խմբակցությունները համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրել, և գործող կարգավորումներով՝ համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի։
Մարզպետը նշեց, որ կառավարության որոշման նախագծով ավագանին կլուծարվի, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում կկայացվում:
«Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ»,-ասաց Խուդաթյանը:
Նիկոլ Փաշինյանն ՝ հիշեցրեց, որ արդեն երկրորդ դեպքն է, երբ նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար։
«Այսինքն՝ շատ պարզ, բաց և թափանցիկ»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարի հրաժարական տված ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն է
- Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
- Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
- Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան