Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում բոլոր տրանսպարտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին՝ 2020-2021 թթ. բարձրագույն մակարդակով ստորագրված եռակողմ համաձայնագրերի շրջանակներում»,-հրավիրված ամենշաբաթյա ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս դիվանագետը կարդաց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված կետերը, որտեղ ասվում է, որ Մեղրիով անցնող ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ սահմանապահ զորքերը։
«Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել էր հասնել զգալի գործնական արդյունքների, ընդհուպ մոտենալ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթգծային հաղորդակցության բացմանը։
«Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին, հակառակը պայմանավորվել են, որ կողմերը ունենալու են ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների վրա։ Ցավոք, Երևանի վրա արևմտյաննների ապակառուցողական ազդեցության հետևանքով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները արգելափակվել են։ Համոզված ենք, որ խմբի աշխատանքների լիարժեք վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասում տրանսպորտային տնտեսական կապերի վերաբացմանը, այլև ամբողջ տարաշաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշեզ Զախարովան և կրկին վերահաստատեց ռուսական կողմի պատրաստակամությունը նպաստել դրան։