ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան. Հնդկական զենքի գլխավոր գնորդները
- Հնդկական The Economic Times-ը հայտնում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակի վաճառքի հնարավորության մասին
- Պապիկյանը ծանոթանում է հնդկական զենքի ցուցանմուշներին