Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի դադարեցրել է մասնակցությունը միակ ռազմաքաղաքական կառույցին՝ ՀԱՊԿ-ին և զուգահեռ փոձում է այս ոլորտում դիվերսիֆիկացիա ապահովել։ Հայաստանի անվտանգության ճարտարապետության առումով ի՞նչ կտա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Հարցը պարզաբանելու համար Panorama.am-դիմեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին։
Ս. Սարգսյան-Ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին անվտանգության մասով՝ իհարկե, որևէ անվտանգային երաշխիքներ Հայաստանի Հանրապետությունը սրանից չի ստանալու։ Այնպես չէ, որ այս կարգավիճակը ստանալով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում ։ Այն, իհարկե, այդպես չէ։
Այդպիսի բան նախատեսված չէ, բայց տարբեր ոլորտներում՝ այդ թվում նաև անվտանգության ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ կարող են խորանալ և տարբեր ծրագրեր իրականացվեն։ Օրինակ՝ կրթական ծրագրերով, տարբեր բուհերում հայ սպաների կրթության, սերժանտական կրթության մասով իրականացվողները։
Կարող է նաև միջուկային անվտանգության ոլորտում համագործակցություն լինել, այդ թվում նաև նոր՝ այսպես կոչված փոքր ատոմակայանի կառուցման տեսանկյունից, որովհետև քննարկում կա Հայաստանի և Միացյալ նահանգների միջև փոքր ատոմակայանների կառուցման վերաբերյալ։ Կարծում եմ, որ նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություն կա»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Panorama.am-Արդյո՞ք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումն ուղղված է ՀՀ մերձավոր գործընկերների՝ ՌԴ-ի և Իրանի դեմ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում նրանց գտնվելը։
Ս. Սարգսյան-Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի դեմ է ուղղված։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
- Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան