Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորությունից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործելու քայլի կանխարգելմանը»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Փոխնախարարը զեկուցեց «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։
«Ռեաբիլիտացման ծրագրի իրականացմամբ մեծ հաշվով նպաստելու ենք ընտանեկան բռնության զոհերի անվտանգությանը և ապահովությանը, ընտանեկան կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը»,-ասաց Ստեփանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում նման ծրագիր իրականացվելու է առաջին անգամ և այն կարվի պետական դրամաշնորհի միջոցով, որի մրցույթը հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է ունենա որակավորված առնվազը մեկական հոգեբան և իրավաբան և իրականացվելու է մոդուլներևի միջոցով, իսկ ռեաբիլիտացման ենթակա են ոստիկանության կողմից նախազգուշացված կամ դատարանի որոշմամբ պաշտպանական որոշում կայացված անձինք։
Սոցապ փոխնախարարը նշեց, որ 2025 թվականին արձանագրվել է Ոստիկանության 547 նախազգուշացում՝ տրվել ընտանեկան բռնություններ գործադրածների դեմ, իսկ դատական դեպարտամենտը 6 ամսում կայացվել 13 պաշտպանական որոշում։
Ըստ փոխնախարարի՝ նախազգուշացված անձինք կամավոր են ռեաբիլիտացվելու, իսկ պաշտպանական որոշում ունեցող ընտանեկան բռնություն գործադրած անձը պետք է ռեաբիլիտացվի։
«Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի։ Սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, իսկ այս ընտանեկան կամ կենցազի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը։ Պետարից նեսր որևէ տեսակի բռնություն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին»,-հայտարարեց Փաշինյանը և, բացատրելով, որ դրանց չարձագանքելն այլ դրսևորումներ էլ է լինելու, շարունակեց «Բռնությունը երբ տան մեջ կուլտուրա է, այն տնից դուսր է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպորց»,-արձագանքեց Փաշինյանը։
ՆԳՆ Նախարար Արփի Սրգսյանն էլ ասաց, որ օրենսդրական փոփոխություններով ընտանեկան բռնությունն այլևս միայն ընտանիքի խնդիրը չէ,այլ՝ հանրային է և պարտադիր չէ, որ փաստի մասին բողոք լինի, եպպեսզի իրավապահները միջամտեն։