Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառումից մի քանի րոպե անց ակտիվիստներից մեկն ընդհատել է Բլինքենի ելույթը՝ հարցնելով, թե «հրադադարի համաձայնագրի կնքումից հետո ինչու են իսրայելական ռումբերն դեռ ընկնում Գազայի վրա» և ինչու են ԱՄՆ-ը դեռ թույլ տալիս սպանել անկլավի բնակիչներին: Ակտիվիստը նաև ասաց, որ ԱՄՆ-ը «սպիտակ դրոշ է ծածանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելական ֆաշիստների առաջ»:
Մի քանի րոպե անց երկրորդ անհայտ անձը բղավոցներով ընդհատել է Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը։ «Դու հանցագործ ես, ինչո՞ւ դեռ Հաագայում չես»,- բղավել է նա՝ դիմելով Բլինքենին։
Սա պետքարտուղարի երկրորդ ելույթն է այս շաբաթվա ընթացքում, որն ընդհատվում է պաղեստինամետ ակտիվիստների կողմից։ Նախկինում նրանք առնվազն երեք անգամ փորձել են թույլ չտալ Բլինքենի ելույթը Ատլանտյան խորհրդում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
- Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
- Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News