Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։
Նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, հանդիպել ու զրուցել, սրտակցել քաղցկեղ ախտորոշված հիվանդներին բուժման բարդ ժամանակահատվածում։ Նա վստահեցրել է, որ թւնելի վերջում լույս է։
BBC-ի փոխանցմամբ, Քեյթն ասել է, որ հիվանդանոց այցից հետո թեթևություն է զգում, ապա ավելացրել է, որ դեռ ապաքինվում է։
«Քաղցկեղի հետ բախված ցանկացած մարդ գիտի, որ ժամանակ է պետք»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայից հետո երկրորդ անգամ է ներկա եղել հրապարակային միջոցառման
- Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
- Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քիմիաթերապիան