Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, 350 երկրների կառավարությունների ներկայացուցիչներ 130 երկրներից։
Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ԵԽ գլխավոր քարտուղարը, Չինաստանի նախագահը, Գերմանիայի կանցլերը։ Հյուրերի ցանկում նշված են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Սիրիայի ԱԳ նախարարի անունները։
Ինչպես նշված է համաժողովի պաշտոնական էջում, սա ցույց է տալիս երկխոսության անհրաժեշտությունն օրեցօր ավելի անորոշ դարձող ժամանակաշրջանում:
Համաշխարհային տնտեսության փոփոխությունների պայմաններում Համաժողովի մասնակիները կքննարկեն, թե ինչպես վերագործարկել աճը, օգտագործեն նոր տեխնոլոգիաները և ամրապնդեն սոցիալական և տնտեսական ճկունությունը: