Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում:
«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն», – նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։
Նա ընդգծում է՝ ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։
Աղբյուրը հիշեցնում է Միլան, Հռոմ և Վենետիկ ուղիղ չվերթների մասին, որոնց շնորհիվ Հայաստանյան արկածները ավելի հասանելի են դառնում։