Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա ընդգծում է՝ իսկ պատերազմը, որի հիմքում արաբա-իսրայելական հակամարտությունն է, հավերժական է, քանի դեռ կան կողմերը։
«Պատերազմը ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերանում է։ Այս հին ճշմարտությունը լավ գիտեն, օրինակ, Թուրքիայում»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից
- Գազայում հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել. Al Qahera News
- Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել