Ղազախստանը հրաժարվել է մեկնաբանել AZAL-ի գործով ոչ պաշտոնական հրապարակումները
«Մինչև AZAL ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցի հրապարակումը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության հանձնաժողովը չի մեկնաբանի համացանցից ստացված տվյալները, որոնք պաշտոնական աղբյուր չունեն»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի օրը համացանցում է հայտնվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղերի ենթադրյալ սղագրությունը։
«Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության օդային վթարը հետաքննող հանձնաժողովը շարունակում է աշխատանքները միջադեպի պատճառները պարզելու ուղղությամբ։ Մինչև նախնական զեկույցի հրապարակումը հանձնաժողովը չի մեկնաբանի համացանցից ստացված տվյալները, որոնք չունեն պաշտոնական աղբյուր»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը հիշեցրել է, որ հանձնաժողովը կհրապարակի նախնական զեկույց՝ Ղազախստանի օրենսդրության պահանջներին և ԻԿԱՕ-ի Հավելված 13-ի պահանջներին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
- Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
- Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյանը