Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։