Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի ազատումը որևէ կապ չունի թմրամիջոցի օգտագործման, իրացման հետ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով, Աշտարակի բաժնի ազատումը ընդհանուր կադրային փոփոխության տրամաբանության մեջ է, պարոն Մարտիրոսյանը դրանից օրեր առաջ տեղյակ է եղել, որ մենք պլանավորում ենք փոփոխություններ այդ թվում Աշտարակի բաժնի մասով։
«Կարծում եմ, կադրային փոփոխությունները չպետք է ծանր տանել, կադրային փոփոխություն ցանկացած անձի մասով ցանկացած պահի կարող է լինել, այդ թվում և իմ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկայում էլ կադրային փոփոխություններ լինելու են։
Հարակից հրապարակումներ`
- Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
- ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խոսակցությունից անցում ենք կատարել դեպի գործնական փուլ. Արփինե Սարգսյան