Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարաբերությունները»,-կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ կարգավորմամաբ զինկոմիսարիատներից առողջապահական համակարգի կազմակերպություններին զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը տրվում է «ArmMed» համակարգով և հետազոտությունների արդյունքները հետ են ստացվելու միայն թվային տարբերակով, իսկ լաբորատոր գործիքային ախտորոշման տվյալները պետք է ներբեռնվեն ArmMed համակարգ և պահպանվեն 10 տարի, որում պետք է ներբռնվեն նաև քաղաքացու ամբուլատոր քարտի տվյալները:
Պապիկյանը հայտարարեց, թե 1800 զորակոչիկ ուղարկվել է կրկնակի հետազոտության և օրենքի փոփոխմամբ 90%-ով այդ թիվը կկրճատվի։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, թե զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից նորակոչիկների շրջանում «զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս»։
Հայտարարելով, որ այն անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է՝ Փաշինյանը նշեց, թե իրականության մեջ ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան՝ տղաները։
«Ես տեսնում եմ՝ մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները, գոնե ես ճանաչում եմ մի քանի մարդկանց, որ տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, բայց այն պահից, երբ կեղծիքը կեղծիքի հետևից եղավ, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում, ինչը շատ ցավալի է, սրանք Հայաստանում կրկնված հարյուր հազարավոր դեպքեր են»,-հայտարարեց Փաշինյանը և եզրակացրեց. «Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է»։