Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա աշխատանքի մասին։
Ռեժիսորի խոսքով, ֆիլմը դիտողներին կզարմացնի իսկապես «համարձակ որոշումներով»։ Դրան հասնելու համար ռեժիսորը նկարահանումների ժամանակ հերթական անգամ «կոտրել է կարծրատիպերը»։
«Եթե դուք համարձակ ընտրություններ չեք անում, ապա վատնում եք մնացած բոլորի ժամանակն ու փողը... դուք պետք է ամեն անգամ կոտրեք կարծրատիպերը», - ասել է Քեմերոնը:
kulturomania.ru-ն գրում է, որ «Ավատար»-ի երրորդ մասը ստացել է «Կրակ և մոխիր» ենթավերնագիրը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին։