Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան կողմից ազդանշանների։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ ենք երկխոսության: Մենք հանգիստ սպասում ենք ազդանշանների», - ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դեռևս շփումներ չկան՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հետ։