«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ ընդհանրապես անհաղորդ է ներհայաստանյան անցուդարձին և, որպես կանոն, ծպտուն չի հանում կարևորագույն իրադարձությունների մասին, կա՛մ էլ, ինչպես հայտնի ասույթն է ասում, լավ պահերը մի քանի անգամ է կրկնում։
Երեկ նախագահական նստավայրում ընդունելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը:
Սա՝ այն դեպքում, երբ նախագահը հունվարի 12-ին՝ Դատական իշխանության օրվա հանդիսավոր միջոցառմանն անձամբ մասնակցել է ու հանդես եկել ելույթով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։