Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում, երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում կանգանծ է փոփոխության փուլի առաջ և դրանք անկասկած դրական ազդեցություն են ունենալու գիտության և կրթության ոլորտում»,-կառավարության նիստում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր ի մրցույթում հաղթած Տիգրան Սիմոնյանը։
Մինչ այդ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ԲՈւՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստին 20 անդամից մասնակցել են 18-ը և 17 «կողմ» ու 1 «դեմ» ձայներով 5 տարի ժամկետով Սիմոնյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնին։