Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից մարզիկների կշռման և հայացքների փոխանակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Երեկոյի ընթացքում երկրպագուները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալ հայ և արտասահմանցի բռնցքամարտիկների հետ:
Հունվարի 17-ին ժամը 18:00-ից սկսած Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը։ Ռինգ դուրս կգա 6 հայ բռնցքամարտիկ: Մեր հայրենակիցներին կոչ ենք անում գալ Մարզահամերգային համալիր, աջակցել հայ մարզիկներին ու մասնակիցը դառնալ բռնցքամարտի գեղեցիկ տոնի:
Խցանումներից և անհարմարությունից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս մարզահամալիրում լինել ժամը 17:00-ից»,-ասվում է հաղորդագրությունում: