Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.11 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.12 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 401 դրամ է:
Փոխանակման կետերում դոլարի առքը 397 դրամ է, վաճառքը՝ 401։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 403.55 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 417.75։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 411 դրամ է, վաճառքը՝ 415։
Ռուբլու առքն էլ կազմում է 3.77 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.09 է։
Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.82 և վաճառվում 3.90 դրամով։