Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծությունը կարվի ոչ թե երեք տարին մեկ, այլ ամեն տարի։
Ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը գործող խմբագրությամբ 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված էր, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և (կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է կառավարությունը:
Փոփոխության արդյունքում առանց հիմնավորման պետական աշխատավարձերը և պարգևավճարները չեն բարձրանա, մյուս կողմից Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից առաջարկվող աշխատաշուկայի վերլուծության և աշխատավարձերի ֆոնդերի վերահսկողության մեխանիզմները կապահովվեն։
Հարակից հրապարակումներ`
- Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
- Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան