Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
«Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնայի պարտավարություն ունենք»,- ՀՀ ԱԳՆ դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Նա նշեց, որ այն, ինչ այսօրվա կատարվելու է կամ կատարվում է Բաքվում, կատարվում է մեզանից յուրաքանչյուրի հետ։
«Բաքվում ունենք հաստատված 23 պատանդներ, այդ մարդիկ, նրանց հարազատներն ակնկալում են, որ այս խիստ կարևոր հումանիտար հարցի շրջանակներում մենք պետք է միավորված լինենք»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Նա վստահ է, որ ԱԳՆ-ում նստած մարդիկ կարդացել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակը. «Կուզեմ իրենք իրենց խղճի առաջ հարց տան և պատասխանեն՝ արդյոք անում են այն ամենը, որպեսզի թեթևացվի, վերացվի այն տանջանքն ու դաժանությունը, որ կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտերում։ Կարծում եմ՝ որևէ արժանապատիվ հայ այդ նամակը կարդալուց հետո չի կարող հանգիստ տեղը նստել ու անգործություն ցուցաբերել կամ որևէ ձևով չփորձել հասանելի ու անհասանելի միջոցներով հասնելու նրան, որ մեր հայրենակիցներն ազատ արձակվեն ու հայրենադարձվեն»։
Գ.Ստեփանյանի խոսքով, ակցիայի մասնակիցների պահանջը ԱԳՆ-ից այն է, որ տեսանելի, շոշափելի հստակ քայլեր ձեռնարկվեն, դիվանագիտական և հանրային բոլոր հնարավոր մեթոդները կիրառվեն միջազգային հարթակում այս հարցը օրակարգային դարձնելու համար։
«Տեսնում ենք այլ հակամարտությունների պարագաներում գերիների, պատանդների, անհետ կորածների հարցը որքան կարևոր օրակարգային հարց է դառնում, բայց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մենք այդ ակտիվությունը Հայաստանի իշխանություններից, կոնկրետ ԱԳՆ-ից չենք տեսնել։ Մեր կոչը, հորդորը ուղղված է ԱԳՆ-ին, դա է՝ ամենօրյա ռեժիմով, հնարավոր բոլոր խողովակներն օգտագործելով այդ հարցը դարձնել օրակարգային, անել հնարավորը բանակցային գործընթացում՝ օր առաջ ապահովելու Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների տունդարձը»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, այսօր Բաքվում կազմակերպվող կեղծ դատավարությունների ժամանակ անձանց անուններից հնչելու են հայտարարություններ, նրանց վերագրվելու են բաներ, որոնք իրենք չեն ասել, կամ վերագրվելու են բաներ, որոնք կորզվել են որոշակի խոտանգումների ազդեցության տակ։
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
- Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
- Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
- Հույս, վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին
- ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
- Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը