Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
«Այսօր և առաջիկա օրերին Բաքվում կայանալու են Արցախի 8 ռազմաքաղաքական ղեկավարության, 2023-ին գերեվարված 7 ռազմագերիների, 1 քաղաքացիական անձի դատավարությունները, նրանք կանգնելու են Բավքի կեղծ, ցեղասպանական դատարանի առջև», - հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Նա վստահ է, որ նվաստացուցիչ պատկերներ են ի հայտ գալու ադրբեջանական լրատվամիջոցներով, կոնտեքստից կտրված հայտարարություններ, ցուցմունքներ են հրապարակվելու կամ լինելու են խոշտանգումների, տարբեր բռնաճնշումների հետևանքով նմանատաիպ հայտարարություններ, որոնց չպետք է ուշադրություն դարձնել։
«Հիշենք, որ այնտեղ գտնվողներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, միտք, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որևէ մեկը, նաև իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու այնտեղ մեր եղբայրներին։ Իրենք այնտեղ են մեր երեսից, մեզ են ներկայացնում, և մենք այստեղ առավելագույնը պետք է անենք, որպեսզի որևէ կերպ չթիրախավորվեն մեր հայրենակիցների կողմից։
Մենք ադրբեջանական թեզերը, ադրբեջանական նվաստացուցիչ պատկերները չպետք է բերենք հայկական տիրույթ և սա առաջին հերթին վերաբերում է իշխանություներին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
- Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
- Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
- Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
- Հույս, վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել. Արցախի ՄԻՊ-ը՝ Բաքվի կողմից ՀՀ-ին արված առաջարկի մասին
- ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
- Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը
- «Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան