Թրամփը Գիբսոնին, Ստալոնեին և Վոյթին նշանակել է իր հատուկ դեսպանները Հոլիվուդում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր «հատուկ բանագնացներ», որպեսզի օգնեն Հոլիվուդը դարձնել «ավելի մեծ, ավելի լավը և ուժեղ», քան երբևէ։
«Ես պատիվ ունեմ հայտարարելու Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին և Սիլվեստր Ստալոնեին որպես հատուկ դեսպաններ հիասքանչ, բայց շատ անհանգիստ վայրում՝ Հոլիվուդում», - գրել է Թրամփը իր Truth Social-ում:
Դոնալդ Թրամփը նշել է, որ Հոլիվուդը թևակոխում է ոսկե դար։
«Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք կառաջարկեն», -ասել է նա՝ հավելելով, որ հատուկ բանագնացների գործը կլինի վերակառուցել Հոլիվուդը, որը անցած չորս տարիներին «շատ բիզնեսներ» է կորցրել արտասահմանում։