Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։
Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր):
Ախտանշանները կտրուկ աճում են՝
թուլություն,
գլխացավ,
մկանացավ,
հոդացավ,
աչքերում կտրող ցավեր:
Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝
հազ,
կոկորդի ցավ,
քթի փակվածություն:
Վարակումը տեղի է ունենում հազի, փռշտալու կամ հիվանդի հետ սերտ շփման միջոցով: Հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են կազմակերպված կոլեկտիվներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում:
Գրիպի ախտանշաններ են.
. ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում՝ 37.5°C-ից բարձր,
. չոր հազ կամ կոկորդի բորբոքում/ցավ,
. գլխացավ, մկանային և հոդային ցավեր,
. ընդհանուր թուլություն և անկարողություն,
. լուծ, փսխում,
. կտրող ցավեր/ցավեր աչքերի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
- Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
- Գրիպի վիրուսի բոլոր երեք տեսակները և ենթատեսակները ներկայումս միաժամանակ շրջանառվում են