«Մանչեսթեր Սիթին» 9,5 տարով երկարաձգել է պայմանագիրը Հոլանդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելու մասին։
«Էրլինգը մնում է մեզ մոտ։ Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրլինգ Հոլանդը երկարաձգել է պայմանագիրը Սիթիի հետ մինչև 2034 թվականը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրների, նոր պայմանագրից հանվել են նախկինում գործող գնման բոլոր կետերը: sport.ru-ի հաղորդմամբ, Հոլանդի աշխատավարձն ամենաբարձրն է լինելու ակումբում, իսկ պայմանագիրը համարվում է ամենաթանկերից մեկը սպորտի պատմության մեջ։