Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
2024 թվականին Չինաստանի բնակչությունը նվազել է 1,39 միլիոն մարդով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն (NBS):
«2024 թվականի վերջի դրությամբ երկրի բնակչությունը կազմում էր 1,408,280,000 մարդ, ինչը 1,390,000 մարդով պակաս է 2023 թվականի վերջի համեմատ»,- ասվում է նյութում։
Զեկույցում խոսվում է նաև սեռերի հարաբերակցության մասին. յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում մոտավորապես 105 տղամարդ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դեկտեմբերին ամերիկյան The Wall Street Journal թերթը գրել էր, որ մինչև 2035 թվականը Չինաստանը կարող է բախվել տնտեսական և ժողովրդագրական լարվածության, ինչի մասին է վկայում իրավիճակը Ֆուշուն քաղաքում։ Լրագրողները նշել են, որ քաղաքը բախվում է երիտասարդների պակասի և տարեց բնակչության աճող համամասնությանը։
FT-ն գրում է, որ Չինաստանը ընդլայնել է իր քարոզարշավը՝ խրախուսելու իր բնակչության շրջանում ծնելիությունը: Տարբեր ձևերով միայնակներին խրախուսվում է ամուսնանալ, իսկ ընտանիքներին դրդում են մեկից ավելի երեխաներ ունենալ։ Խրախուսական գործողություններ են իրականացվում ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակներում: