
Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում, Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացվեն։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում են Թբիլիսիում Իտալիայի դեսպանատնից։
«Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն հանդիպել է Վիտորիո Վենետո դիվիզիայի զինծառայողների պատվիրակության հետ, ովքեր այսօր Թբիլիսիում ավարտել են «Վրաստան-ՆԱՏՕ-2025» զորավարժությունների նախապատրաստման երկրորդ փուլը։
Զորավարժությունները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը։ Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ դեսպանատան հաղորդագրության, զորավարժությունների նպատակն է ստուգել Համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի հնարավորությունները և փորձարկել բրիգադը, որը հիմնականում վրացական է, բայց ներառում է նաև միջազգային զինվորականներ։
Զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից։ Հայաստանը զորավարժություններին կներկայացվի դիտորդի կարգավիճակով։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
- Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
- ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
- ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին