Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
Բաքվի դատարանում այսօր մեկնարկելու է կեղծիքի և հորինված «փաստ»-երի վրա հիմնված դատական նիստն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արցախի Հանրապետության հասարակական կուսակցությունները ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և երկու տասնյակ հայազգի գերիների։ Արցախցիների բողոքի ակցիաներին մասնակցող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԳՆ-ի դիմաց պատասխանեց Panorama.am-ի հարցերին։
Տ.Աբրահամյան-Այն, ինչը որ այս օրերին տեղի է ունենում Բաքվում, և ինչ նախատեսված է դատական փուլում, ադրբեջանական քաղաքական և քարոզչության առաջնահերթություններից է։ Բաքվի նպատակն է Արցախը ներկայացնելու որպես ահաբեկչական երկիր, նրա ղեկավարներին և հայրենիքի պաշտպաններին ներկայացնել, որպես ահաբեկիչներ։
Քանի որ այս ընթացքում տարբեր գործիչների, այդ թվում նաև Բաքվի բանտերում գտնվող Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցվեց այն իրականությունը, որը կա այսօր այնտեղ՝ կեղծ ցուցմունքները, կեղծ հայտարարությունները, էլ չեմ խոսում հսկայական ճնշումների մասին։
Դրանք ցույց են տալիս, որ իրականում այն միայն չակերտավոր է դատական գործընթաց,փաստացի այն դատական պրոցեսի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող։
Ադրիբեջանն իր համար գծել է սցենար, իր համար ընտրել է «կերպարների» և այս պայմաններում փորձելու է կեղծիք ու սուտ կառուցել։
Panorama.am-Խնդրում եմ գնահատեք, այն իրողությունը, որ ՀՀ իշխանություններից որևէ արձագանք չկա Բաքվում մեկնարկող ապօրինի դատավարություններին։
Տ. Աբրահամյան-Հայաստանի իշխանությունն իր գործունեությամբ և մոտեցումներով նպաստում է այսպիսի իրավիճակի ստեղծմանը։ Թեև որոշ ոչ ֆորմալ տեքստերում արտահայտիչ է դառնում, այսպես ասած իրենց որոշակի դիտարկումները, բայց իրականում դրանք կա՛մ շատ փափուկ են, կամ չեն արտահայտում այն ողջ ծավալը, որը կա այս խնդրի շուրջ։
Այն ջանքերը, որոնք Հայաստան պետությունը պետք է գործադրեր այս իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու և Բաքվում գտնվող հայերի իրավունքները պաշտպանելու տեսանկյունից, ակնհայտորեն անբավարար են, որևէ լուրջ ֆունկցի չի կատարում։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
- Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան