Ձեռագիր սիրիական ու հայկական դպրոցներում
Սիրիայի նոր, իսլամիստական իշխանությունը ինքնագլուխ որոշում է ընդունել փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում։ Անցումային կառավարության ֆեյսբուքյան էջում, ըստ bbc-ի, հրապարակվել է նոր ուսումնական ծրագիրը՝ բոլոր տարիքային խմբերի համար, որտեղ ակնհայտորեն շեղում կա դեպի իսլամիզմ. Օրինակ՝ «ազգի պաշտպանություն» բառերը փոխել «Ալլահի պաշտպանություն» բառերով։
Ծրագրերից հանել այլ աստվածությունների հիշատակումները ու նկարները, որոնք պաշտվել են Սիրիայում մինչև իսլամը, բնագիտական դասընթացներից՝ էվոլյուզիայի և Մեծ պայթյունի տեսությունները։ Ծրագրից պատրաստվում են հանել նաև Բաշար Ասադի կլանի ղեկավարման ամբողջ փուլը։
Թե ուր է գնում Սիրիան, մեր առաջնահերթ անհանգստությունը չպիտի լինի։ Մենք մեր Մեծ Դարդն ունենք՝ հայաստանյան կառավարության ղեկավարը ևս, իր կողակցի հետ, դպրոցական ու հասարակական ամբողջ համակարգը ուզում են դարձնել իրենց ընկալումների ճաշակի, մտքի մակարդակի։
Մինչ դժվարացող կենցաղի մեջ թաղված ՀՀ քաղաքացիները փորձում են գլուխ հանել շրջհարկի բարձրացումից, տրանսպորտի տոմսերի խոտանից ու սպասվող թանկացումից, աղբահանության ու վերելակ նստելու վճարների՝ բնակարանի քառմետրի կախումից, գույքահարկի հերթական բարձրացումից, հայտարարագրի խրթին մեխանիզմի տրամաբանությունից ու հերթականությունից, Փաշինյան Նիկոլը շարունակում է շրջել դպրոցներում ու բացատրել, թե ինչպիսին պիտի լինի «կրթությունը»։
Նրա ելույթը Տավուշի մարզում հիմնված է եղել թեզի վրա, թե՝ «կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»:
Ինչպե՞ս լավ ապրել, հարց է առաջանում, գոհանա՞լ ունեցածով, ու թանկացող կենցաղով։ Ինչպես պիտի սովորեցնի դպրոցը լավ ապրել, եթե գիտականությունը և դասագրքերից, և ուսուցման մեթոդներից, և գնահատմանհամակարգից մաղվում են։ Թերի կրթությամբ երեխան ինչպե՞ս է կարողանալու լավ ապրել։ Կռտած պատմությույա՞մբ։
Ոչ մի կերպ։
Եթե իհարկե չկրկնի հայտնի ինքնաներշնչանքը՝ ինչ էլ որ լինի, եկեք պայմանավորվենք, որ մենք լավ ենք ապրում։
Բայց եթե սրա մեջ պաթոս եք տեսնում, ապա չէ, չի լինի, քանզի կրթության նորահայտ ռահվիրան պատվիրում է «կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի»:
Ասենք՝ Նյուտոնի օրենքնե՞րը, կարծես պաթետիկ են խիստ։ «Գոյություն ունեն հաշվարկման այնպիսի համակարգեր...»՝ ֆուհ, պաթոս։ Կամ՝ Տիգրան Մեծ, Աշոտ Երկաթ՝ պաթոս, պաթոս...։
Ի դեպ՝ Փաշինյանը գովել է ստեղծագործական պրոցեսը ու դրա մեջ է տեսնում լավ ապրելու գաղտնիքը։ Բա թե՝ ստեղծագործեք ու դրանից էներգիա ստացեք։
Օկ։ Բայց որ հիշենք «ստեղծագործելու» պատգամ տվողի գրածի որակն էլ.... Ավելի հեշտ է՝ վարչապետ դարձեք ու երևակայեք, թե ամեն ինչից գլուխ եք հանում, քանզի ձվածեղ սարքել գիտեք։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- Մոռանալ Նիկոլին
- Քիչ անց Ն. Փաշինյանի կnղակիgը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
- Սոցալիզացիայի անվան տակ՝ հատուկ կարիք ունեցող երեխաների հաշվին
- Ապահով ապրել սիրելը անվտանգ ապրելու երաշխիք չէ
- Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
- Ժաննա Անդրեասյան, որքան կլինի 1- 18,3%
- Խաղաղություն+ կրթություն+ զինուժ = ?
- Երբ ուսուցչուհին տեգում է, բայց չի հասկանում՝ «ինչպես բոլորը»
- Հատուկ դպրոցների և օդեղեն քաղաքականության մասին - 1
- «Կրթության» ենիչերիները
- Փոսի վրա կտուր դնողները