1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․
«1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին ներկայացվել է Կառավարություն »։
Նշենք, որ փաստաբանները պահանջ են ներկայացնում Կառավարությանը։ Հրապարակվել էր կոլեկտիվ հանրագիր, որում ասվում է․ «Հավանություն տալ փաստաբանական ծառայությունների մատուցումը և անվճար (անհատույց) իրավաբանական օգնության տրամադրումն ավելացված արժեքի հարկումից ազատելու վերաբերյալ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ընդունման նպատակով ուղարկել ՀՀ Ազգային ժողով»։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
- Փաստաբանների պալատի խորհուրդը դիմելու է նախագահին, ՄԻՊ-ին և պատգամավորներին