HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության վերաբերյալ հայցեր ներկայացնել ԶԼՄ-ների ու կրագրողների դեմ։
«Քաղաքական գործիչները և մասնավոր բիզնեսները շարունակել են զրպարտության գործեր հարուցել լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ նրանց ներքաշելով երկարատև իրավական պայքարի մեջ և սպառնալով ծանր ֆինանսական տույժերով: Լրատվամիջոցների շահերի պաշտպանության տեղական խումբը հաղորդել է, որ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ զրպարտության 29 նոր հայց է ներկայացցել»,-նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Նշվում է, որ նախորդ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) փաստագրել է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և մասնավոր անձանց կողմից 23 լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք, ինչպես նաև այլ տեսակի ճնշումների 43 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը
- Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
- Ավինյանը մեկ շաբաթում դատի է տվել երեք լրատվամիջոցի
- Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել
- Պ... բառի համար Ալեն Սիմոնյանը դատի է տվել Անժելա Թովմասյանին