Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
Հայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ինսթագրամի սթորի բաժնում հրապարակել է հայ գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որը հրապարակվեց երեկ դատավարության մեկնարկի նախօրեին։
«Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին, հայ գերիներին»,-նման հեշթեգներ է դրել Մխիթարյանն ու նշել միջազգային ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլն։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.
«Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
- Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
- Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
- Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան