Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական էջը։
«Որպես 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շարունակություն, քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ որոշ արդի հարցեր՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Նշվել են Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում զգալի գործնական օգուտներ, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը՝ վերջերս ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Երևանի քայլերի հետ։ Ռուսաստանի առաջնորդը տվել է համապատասխան մեկնաբանություններ ու գնհատականներ»,-ասված է հաղորդագրության մեջ։