Մաhաgել է կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը
78 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ Այս մասին հայտնում է Variety-ն։
«Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում մի մեծ փոս առաջացավ։ Բայց ինչպես նա կասեր՝ «Նայեք բլիթին, ոչ թե անցքին», - ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ:
Լինչի մահվան վայրը և պատճառը չի նշվում, սակայն նշվում է, որ նա մահացել է «մի գեղեցիկ օր, երբ արևը պայծառ էր, իսկ երկինքը՝ կապույտ»։
Ըստ Deadline-ի աղբյուրների՝ Լինչը ստիպված է եղել լքել Լոս Անջելեսում գտնվող իր տունը՝ այնտեղ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Տեղափոխությունից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Անցած տարվա օգոստոսին Լինչը պատմել էր, որ իր մոտ ախտորոշվել է թոքերի էմֆիզեմա՝ թոքերի լայնացում, շատ ծխելու պատճառով: Նա նշել էր, որ այլևս չի կարողանում դուրս գալ տնից։ Լինչը նաև նշել էր, որ թթվածնի պակասի պատճառով չի կարողանում երկար տարածություններ քայլել։
Դեյվիդ Լինչը հայտնի է իր ֆիլմերով, որոնք պարունակում են սյուրռեալիզմի տարրեր և իրականության պատրանքային բնույթի թեմա: Նրա ամենահայտնի գործերից են՝ «Կապույտ թավիշ», «Ոչ մի տեղ չտանող խճուղին», «Ներքին կայսրություն», «Մալհոլանդ Դրայվ» և «Թվին Փիքս»: