Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։
Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակել է որդու ու նոր լույս աշխարհ եկած թոռնիկի լուսանկարը և գրել.
«Լույս աշխարհ եկավ Նոնա Վանեցյանը»։
Հիշեցնենք, որ Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմն ամուսնացել է Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի դստեր հետ։
Արցախի ՆԳՆ նախկին խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սարգսյանին ու նշել.
«Ծնվեց եւս մի հայուհի։ Ու թող փոքրիկ Նոնան միայն խաղաղության մեջ ապրի՝ արժանապատիվ հայրենիքում։ Կարեն Սարգսյան, առաջին թոռնուհու լուկս աշխարհ գալը շնորհավո՜ր»։